Օդաչուին հեռացրել են աշխատանքից սելֆիի հանդեպ ունեցած մեծ սիրո պատճառով

Չինական  «Էյր Չայնա» (Air China) ավիափոխադրողի օդաչուին հեռացրել են աշխատանքից այն պատճառով, որ վերջինս թռիչքից առաջ ինքնանկար է արել օդաչուի խցիկում։  Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ երիտասարդը  էջ է բացել չինական  Weibo սոցիալական ցանցում, որտեղ պարբերաբար հրապարակում էր լուսանկարներ աշխատավայրից։

Սոցիալական ցանցում օդաչուի գործունեության ընթացքում նրան բաժանորդագրվել է 72 հազար օգտատեր։ Նրա էջի ճանաչվածության մասին, սակայն, տեղեկացել է նաև ավիաընկերության ղեկավարությունը, որը չի գնահատել օդաչուի հոբբին։ Արդյունքում, տղամարդը հեռացվել է աշխատանքից և  նրա դեմ հարուցվել է ներքին հետաքննություն: Ղեկավարությունը կարծում է, որ բազմաթիվ սելֆիները կարող են բացասական ազդեցությւոն ունենալ օդաչուի աշխատանքի վրա։ Պատահածից հետո օդաչուն ջնջել է իր էջը սոցիալական ցանցից։