Թռիչքի ուշացման ժամանակ օդաչուն պիցցա է պատվիրել ինքնաթիռի բոլոր ուղևորների համար

Ամերիկայի քաղաքներից մեկում պիցցա առաքող ընկերություններից մեկի մենեջերը օրերս ստացել է իր կյանքի ամենաանսպասելի պատվերը. «Ես պետք է կերակրեմ ամբողջ ինքնաթիռին», -հայտնել է զանգահարողը:  

PILOT ordered pizza ALL the passengers

Frontier Airlines ավիաընկերության Վաշինգտոնից Դենվեր մեկնող ինքնաթիռը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել և մնալ  Շայեն քաղաքում մի քանի ժամ եղանակային վատ պայմանների պատճառով: Քանի որ ինքնաթիռում առկա ամբողջ սնունդը վերջացել էր, օդաչուն բոլորի համար պատվիրել է …պիցցա: «Ինքնաթիռում 160 մարդ կա, ես ցանկանում եմ պատվիրել  38 պիցցա, որպեսզի բոլորին կավականացնի», – ասել է օդաչուն օպերատորին, ով ընդունել է պատվերը:

PILOT ordered pizza ALL the passengers

Ընկերության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իրենք այդ քայլը արտասովոր չեն համարում: «Մեզ մոտ աշխատում են հրաշալի օդաչուներ», – իրավիճակը մեկնաբանել է Frontier Airlines-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

You might also like