Օդաչուն հանրային մերկապար է ցուցադրել օդանավակայանում

South African Airways  ավիաընկերության կապիտանը հանրության առջև «մերկապար» է ցուցադրել Հարարե  (Զիմբաբվե) օդանավակայանում: Ինչպես պարզվել է ավելի ուշ՝ օդաչուի այդ հնարքը բողոքի նշան է եղել ընդդեմ ստուգման չափազանց խիստ կանոնների: Կապիտան Վան Գինկելը անցել է օդանավակայանի անվտանգության ծառայության ստուգումը  Յոհանեսբուրգ թռիչքից առաջ, և մետաղական դետեկտորը ազդանշան է տվել, որ օդաչուի մոտ առկա են փոխադրման համար անթույլատրելի իրեր:

South African AirwaysԱնվտանգության աշխատակիցները նրան խնդրել են հանել գոտին, այնուհետև՝ կոշիկները, բայց սարքը չի դադարել ահազանգել: Այն բանից հետո, երբ օդանավակայանի աշխատակիցները Վան Գինկելին հրավիրել են անհատական ստուգման, նա զայրացել է և սկսել հանվել ուղևորների և անձնակազմի մյուս անդամների առջև: Օդաչուն հանել է բոլոր շորերը՝ բացի վարտիքից, և անցել մետաղական դետեկտորի միջով, սակայն անմիջապես ձերբակալվել է ոստիկանության կողմից անվայելուչ վարքագծի համար: Օդաչուի այդ քայլից հետո ավիաընկերության ավելի քան 90 ուղևոր ստիպված է եղել մնալ օդանավակայանի սպասասրահում այնքան ժամանակ, մինչև South African Airways-ը գտել է նրան փոխարինող:

You might also like