Տուրիստական նորություններ նախագիծն իր ընթերցողներին ներկայացրել է ապրիլ ամսվա բոլոր կարևոր և հետաքրքիր իրադարձությունները՝ առաջարկելով այս ամիսը հետաքրքրացնել և մասնակցել դրանցից մեկին: Ապրիլյան միջոցառումներից մեկն արդեն կարող եք ջնջել ձեր օրացույցներից, քանի որ այն արդեն անցյալում է: Դա բարձերով պատերազմն է, մի միջոցառում, որին, կարծում եմ, ոչ ոք դեմ չէր լինի մասնակցել: Այն նշվել է ապրիլի 6-ին: Հիշեցնենք, որ այն միջազգային բնույթ է կրում, այնպես որ մյուս տարի ուշադիր եղեք, միացեք աշխարհին ու ձեր փոքրիկ պատերազմը անցկացրեք մտերմիկ շրջապատում: