Վիեննայի իշխանությունները սահմանել են €36 եվրո տուգանք աղավնիներին կերակրելու համար: Ավստրիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ տվյալ քայլը ընդունվել է թռչունների կողմից մշակութային օբյեկտների աղտոտման պատճառով:
Քաղաքացիների և զբոսաշրջիկների վարքագիծը հսկվում է հատուկ պահակախմբերի կողմից: Նրանք հսկում են ոչ միայն նրանց, ովքեր փորձում են կերակրել աղավնիներին, այլև նրանց, ովքեր չեն մաքրում իրենց ընտանի կենդանիների հետևից քաղաքի այգիներում և Վիեննայի կենտրոնում: Իշխանավորների խոսքերով՝ «աղավնիներին կերակրողները միաժամանակ կերակրում են նաև առնետներին»:
Նման խնդրի Ավստրիան հանդիպում է ոչ առաջին անգամ: Այսպես, 1970 թվականին ավստրիական քաղաքներում գրանցվել են ռեկորդային քանակությամբ աղավնիներ և իշխանությունները ստիպված են եղել կիրառել խիստ մեթոդներ, այդ թվում՝ թռչունների ոչնչացում: