Կոլիզեյը կծածկվի կանանց լուսանկարներով

Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի երեկոյան, Հռոմի Կոլիզեյը կծածկեն կանանց լուսանկարներով` սեռական բռնության դեմ քարոզարշավի շրջանակներում: Ակցիան կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան և Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունների համատեղ ջանքերով:

The Coliseum

Հռոմի իշխանությունների նախաձեռնությունը համապատասխանում է  Կանանց միջազգային օրվա առթիվ  ՄԱԿ-ի ընտրած այս տարվա թեմային. «Խոստումը խոստում է. ժամանակն է գործել, որպեսզի դադարեցնել կանանց նկատմամբ բռնությունը»:

UN flag

Քարոզարշավի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրի վրա: ՄԱԿ-ի ներկայացրած վիճակագրության համաձայն` բռնաբարությունների 50%-ը կատարվում է 16 տարին չլրացած աղջիկների հանդեպ,  իսկ  603  միլիոն կանայք ապրում են երկրներում, որտեղ ընտանեկան բռնությունները չեն համարվում հանցագործություն. գրում է Wantedinrome.com-ը:

You might also like