Զբոսաշրջուհին, ով օդանավակայան է գնացել կոշիկներով, որոնց կրունկները պատրաստված են եղել ատրճանակի տեսքով, մնացել է առանց կոշիկի: Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքի LaGuardia օդանավակայանում. Տրանսպորտային անվտանգության կառավարման (Transportation Security Administration, TSA) ներկայացուցիչները հրաժարվել են թողնել կնոջը ինքնաթիռ, քանի դեռ նա չի հանել իր կոշիկները: Travelerstoday.com-ի փոխանցմամբ՝ համացանցում որոնման արդյունքների համաձայն դրանց արժեքը $60 -ից $125 դոլար է:
Կինը չի ձերբակալվել, քանի որ կամավոր հանձնել է կոշիկները, թեև դրանք վտանգ չէին էլ ներկայացնում: Սակայն ավիաթռիչքների միջազգային կանոնների համաձայն՝ ինքնաթիռի սրահ չի կարելի է բարձրացնել ոչ միայն հրազեն, այլև դրա կրկնօրինակը: Շատ զբոսաշրջիկներ այդ մասին չգիտեն, բայց TSA-ի աշխատակիցները, ինչպես նաև նրանց գործընկերները ամբողջ աշխարհում, մշտապես վերցնում են ուղևորներից վտանգ ներկայացնող իրերը: Միայն անցած շաբաթ LaGuardia օդանավակայանում առգրավվել է 49 տեսակի զենք: