Սիցիլիայի Մեսսինա նահանգում գտնվող Մոնտալբանա Էլիկոնան ճանաչվել է Իտալիայի ամենագեղեցիկ գյուղը 2015 թվականին։
Մրցույթին մասնակցել են 40 գեղատեսիլ գյուղ, բայց եզրափակիչ հասել են միայն 20 լավագույնները, որոնց ընտրել են հեռուստադիտողները և ինտերնետ օտատերերը։ Հաղթող են ճանաչվել մեկական գյուղ երկրի յուրաքանչյուր շրջանից։
Մոնտալբանա Էլիկոնա գյուղը առանձնանում է ոչ միայն հրաշալի շրջակա միջավայրով, այլև՝ հարուստ պատմական անցյալով։ 3 հազար մարդուց քիչ բնակչություն ունեցող գյուղի կենտրոնում գտնվում է 13-րդ դարի փառահեղ ամրոց։