Լուսանկարիչները չեն սիրում Լոնդոնի մռայլ գույները

Չնայած պատմական նշանակությանը՝ Բրիտանիայի մայրաքաղաքը հայտնվել է լուսանկարչական հակավարկանիշային աղյուսակում: Մառախլապատ Ալբիոնի մայրաքաղաքը ճանաչվել է աշխարհի ամենաոչֆոտոգենիկ վեց վայրերից մեկը:

London

Վարկանիշային աղյուսակում Լոնդոնին հետևում են ևս երկու անգլիական քաղաք՝ Լուտոնը և Միլթոն Կինսը, ինչպես նաև՝ իտալական Նեապոլը: Լոնդոնը համարել են ոչֆոտոգենիկ իր մռայլ գույների պատճառով. այստեղ շատ կառույցներ կառուցված են գորշ և միապաղաղ գույներով:

Naples

Այնուամենայնիվ, շատերը պնդում են, որ, չնայած այս դասակարգմանը, բրիտանական մայրաքաղաքը հատուկ հմայք ունի:

You might also like