Collins English Dictionary անգլերեն լեզվի բառարանը տարվա բառ է անվանել photobomb բայը: Այս մասին հայտնում է Hello-ն: Բառը պարբերականում բնութագրվում է որպես «հայտնվել լուսանկարում՝ առանց սուբյեկտի իմացության»: Այն ընդգրկվել է գրքի 12-րդ հրատարակությունում, որը վաճառքի է դրվել հոկտեմբերի 22-ին:
«Ֆոտոռումբ» բառը, որը լայն տարածում է գտել 2014 թվականին, նշանակում է նկար, որի միտքը խախտվել է հետին պլանում հայտնված ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի կողմից: Քոլլինզը անգլերեն լեզվի ամենամեծ մեկհատորյա բառարանն է: Այն բացատրում է ավելի քան 722 բառի իմաստ: Պարբերականը կազմված է 2340 էջից և կշռում է 2,6 կիլոգրամ: Այն վաճառվում է Մեծ Բրիտանիայում մոտ 45 ֆունտով:
Հուլիսին Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը դարձել է ֆոտոալբոմի հերոսուհին: Նա պատահաբար հայտնվել է կադրում, երբ երկու երիտասարդ մարզուհիներ սելֆի են արել Համագործակցության Խաղերում Շոտլանդիայում: 2013 թվականին անգլերեն լեզվի Օքսվորդյան բառարանը տարվա բառ է ճանաչել «սելֆին