Ընտանի կենդանու առկայությունը ենթադրում է ֆինանսական մեծ ծախսեր և լրացուցիչ ժամանակ, ինչպես նաև՝ խնամք նրա առողջության համար։ Սակայն այժմ շների սեփականատերերը կարող են ուղարկել իրենց սիրելի չորքոտանուն պաշտոնական աշխատանքի, որը կարող է լավ եկամուտ բերել։
Բրիտանական ճանապարհորդական ընկերությունը փնտրում է քննադատներ շների շրջանում 2015-2016 առողջարանային սեզոնի համար։ Կենդանու ընտրության համար պարտադիր չափանիշներից է վարժեցումը, տարիքը (1 տարեկանից), շփման ունակությունը, հանգիստ բնավորությունը և ճանապարհորդելու ունակությունը։
Տերը պետք է նշի իր կենդանու արձագանքը հյուրանոցի կողմից տրամադրվող կացարանին, ծառայություններին, սնունդին և զվարճանքներին։ Որպես վճար՝ HolidayCottages ընկերությունը շների սեփականատերերին տրամադրում է անվճար հանգիստ աշխարհի լավագույն հյուրանոցներում։