Virgin Australia-ն թողարկել է հավատարմության ծրագիր ընտանի կենդանիների համար. հայտնում է The Telegraph Travel-ը: Ընկերության ներքին թռիչքներից օգտվող շներն ու կատուները այժմ կարող են հավաքել մղոններ, որոնք կարող են օգտագործել հաջորդ թռիչների ժամանակ զեղչեր ստանալու համար:
Virgin Australia-ի չվերթով յուրաքանչյուր թռիչքից հետո կենդանին Velocity ծրագրով ստանում է 300 միավոր: «Virgin Australia-ի չվերթներով տարեկան գրեթե 30 հազար տնային կենդանի է թռչում, այնպես որ մենք գիտենք, թե որքան կարևոր է Velocity ծրագիրը նրանց տերերի համար», – The Telegraph-ին ասել է Velocity-ի գործադիր ընօրեն Նիլ Թոմպսոնը: Նման ծրագիր արդեն կիրառվում է Virgin Australia-ի երկար չվերթների համար: