Խորվաթիայի հայտնի խոհարար Դինո Գալվանոն, ով հայտնի է որպես արմատական խոհանոցի վարպետ, Զագրեբում բացել է Peta četvrtina (իտալերեն quinto quarto` «հինգ քառորդ», իտալական խոհանոցի բազմազանություն) ռեստորանը, որտեղ շրջանային ուտեստները պատրաստում են ժամանակակից միջոցներով` օգտագործելով սեզոնային արտադրանք փոքր ընտանեկան արտադրողներից:
Յուրաքանչյուր ուտեստ ունի ավանդական ճանաչելի հիմք և, միևնույն ժամանակ, զարմացնում է համային համադրությունով և ճաշակով: Գինու ցանկը կազմված է բիոդինամիկական բնական գինիներից` պատրաստված Խորվաթիայի տարբեր շրջանների գինու գործարաններում. նշվում է երևկրի զբոսաշրջային գրասենյակի մամուլի հաղորդագրությունում: Ռեստորանը գտնվում է Dukljaninova 1 հասցեում: