Պերուի հյուսիսում զարգանում է բնապահպանական աղետ, որի պատճառը գիտնականներին դեռ չի հաջողվել բացահայտել: Երկրի ղեկավարությունը ստիպված է տեղացիներին և զբոսաշրջիկներին նախազգուշացնել և խստորեն արգելել այցելել ծովափ, որտեղ հայտնաբերվել են թռչունների և կենդանիների զանգվածային ոչնչացում:
Հյուսիսային ափում արդեն հայտարարվել է արտակարգ դրություն: Փետրվարից սկսած այստեղ զոհվել են 877 դելֆին և ավելի քան 1500 թռչուն, հիմնականում` ձկնկուլներ: Հիմնական վարկածի համաձայն` նավթային և գազային ընկերությունների տարած աշխատանքների պատճառով տեղի է ունեցել սարդինիաների գաղթ: Մնալով առանց իրենց ավանդական կերի` թռչունները սկսել են սնվել իրենց չհամապատասխանող ձկան տեսակներով և նույնիսկ գիշակերներով: Դելֆինների վերացումը նույնպես կապված է նավթային աշխատանքների հետ, որի արդյունքում ջուրը աղտոտվել է: Սակայն սրանք բոլորը ենթադրություններ են` առանց հաստատող ապացույցների:
Շտկել իրավիճակը հիմա նույնպես չի ստացվում. թռչուններն ու կենդանիները շարունակում են սատկել: Այդ պատճառով Պերուի Առողջապահության նախարարությունը իշխանությունների հետ տեղեկություն են տարածում հյուսիսային լողափեր այցելելու վտանգի մասին: Կենդանիների և թռչունների ոչնչացման հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են:
Պերուի ամենահայտնի լողափները գտնվում են Թումբես և Պյուրա շրջաններում (երկրի մայրաքաղաքից 900-1200 կմ դեպի հյուսիս-արևմուտք ): Զբոսաշրջիկներին այստեղ գրավում են հանգիստ կուրորտները, տպավորիչ բնապատկերները, ինչպես նաև` որսորդության հնարավորությունը: