Մաչու Պիկչուն, որը հնագույն քաղաք է Անդերում, լայնորեն հայտնի է աշխարհում՝ ի տարբերություն պակաս հայտնի հնագույն Կուելապ բերդից, որը դուրս է մնացել տուրիստական երթուղուց, բայց երկրի նախագահ Օլլանտա Խումալան հույս ունի փոխակերպել հին ավերակները երկրորդ Մաչու Պիկչուի:
Ինչպես գրում է news.com.au-ն՝ 2016 թվականին կսկսի գործել ճոպանուղին, որը զբոսաշրջիկներին կհասցնի Կուելապ: Ճոպանուղու տարողունակությունը կկազմի 1 000 մարդ ժամում:
Լեռան գագաթին գտնվող ամրոցը կառուցվել է մ. թ. 5-րդ դարում թշնամիներից պաշտպանվելու համար, և համարվում է աշխարհում ամենամեծ ավերակներից մեկը: Բերդի ամենաբարձր պատերից մեկի բարձրությունը հասնում է 20 մետրի, այնտեղ հայտնաբերվել է մոտ 200 շենքի ավերակ: