Ինկերի մշակույթի հայտնի հուշարձանի ամենաբարձր կետայնությամբ արված լուսանկարը հայտնվել է համացանցում: Ինկերի միջնաբերդի 15.9 գիգապիքսել չափով արված լուսանկարը թույլ է տալիս դիտողներին տեսնել բոլոր մանրամասները: Լուսանկարիչ Ջեֆ Քրեմերը 1920 լուսանկար է արել 400 մմ ոսպնյակով Քենոն 7D տեսախցիկով:
Որից հետո լուսանկարները հավաքվել են ամենաբարձր կետայնությամբ մեկ հիանալի պատկերում: Ինչպես հայտնում է The Telegraf -ը՝ 2008 թվականին Համաշխարհային հուշարձանների հիմնադրամը Մաչու Պիկչուն ընդգրկել է 100 տեսարժան վայրերի ցանկում, որոնց սպառնում է ոչնչացումը: