Պերու․ սելֆիի հերթական զոհը
Գերմանացի զբոսաշրջիկը, ով փորձել է ինքնանկար անել Մաչու Պիկչուի ֆոնին, ընկել է ցած և մահացել՝ չկարողանալով հավասարակշռությունը պահել ժայռի վրա։
51-ամյա Օլիվեր Պարկը, անտեսելով նախազգուշացնող նշաններն ու գրությունները, բարձրացել է է քարափի գագաթի արգելված հատված և փորձել ինքնանկար անել՝ ցանկանալով տպավորություն ստեղծել, թե ճախրում է Մաչու Պիկչուի վրա․ գրում է Тravel weekly-ն։ Չկարողանալով իրեն պահել շարժվող քարերի վրա՝ զբոսաշրջիկը ընկել է ցած։ Փրկարարները հանել են զբոսաշրջիկի մարմինը կիրճից և ուղարկել Կուսկոյի դիահերձարան։