Իսպանական Պամպլոնում (Pamplona, Մադրիդից 315 կմ հյուսիս-արևելք), ամեն տարի անցկացվում է ավանդական Սան Ֆերմին տոնը, որը քաղաք է հրավիրում հազարավոր զբոսաշրջիկների: Տոնի կուլմինցիան է համարվում «էնսերրոն»` ցուլերի հետ վազքը փողոցներով:
Տոնի համար քաղաք են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից, բայց այդ վտանգավոր ծիսակատարության ամենամեծ երկրպագուները ամերիկացիներն են, որոնք հյուրերի մեծ մասն են կազմում: Ինչպես նաև` Պամպլոն են այցելում ֆրանսիացիները, բրիտանացիները, գերմանացիները, իտալացիները և լատինաամերիկացիները:
Տոնի ամենահայտնի զվարճանքը դառնում է այսպես կոչված «հրեշտակի ցատկը» կամ fuenting – մանկությունը, որն էլ առաջացել է իսպանական fuente` շատրվան բառից: Այդ ամենի էությունը կայանում է նրանում, որ արարողության ավելի խիզախ հյուրերը հինգ մետրանոց Navarreria շատրվանից ցատկում են ներքև:
Քաղաքի իշխանությունները փորձել են կանխել այդ վտանգավոր զվարճանքը, սակայն Պամպլոնի բնակիչները բողոքի ակցիա են բարձրացրել` ցատկելով իրեն բնակարանների պատուհաններից: Այս տարի, որպեսզի զգուշացնեն հյուրերին հնարավոր ռիսկերի մասին, քաղաքային ադմինիստրացիան պատրաստել է հատուկ փոքրիկ գրքույկներ անգլերեն լեզվով` հավանաբար այն պատճառով, որ այդ տարօրինակ զվարճանքից ավելի շատ օգտվում են բրիտանացիները, նորզելանդացիները և ավստրալիացիները:
Հրապարակումը կտարածվի բոլոր տուրօպերատորների միջոցով, դրանք նաև հնարավոր կլինի գտնել հյուրանոցներում և քեմփինգներում: Բացի դրանից քաղաքում կտեղադրվեն հատուկ վահանակներ, որոնց վրա պատկերված կլինի երիտասարդ տղա շատրվան ցատկելիս և գրված կլինի No. Don’t do it արտահայտությունը:
Վահանակի ներքևում զբոսաշրջիկները կարող են կարդալ զգուշացումը, որում ասվում է, որ շատրվանից ցատկը օրենքով արգելված է, և այլևս դա Սան Ֆերմին տոնի զվարճանք չի համարվում: Ամեն տարի դրա պատճառով բազմաթիվ զբոսաշրջիկներ լուրջ վնասվածքներ են ստանում, իսկ ցատկողների մեծ տուգանքներ են սպասում: Այս տարի Սան Ֆերմինը կանցկացվի հուլիսի 6-ից մինչև 14-ը: