Եվրոպայի լավագույն ռեստորանները գտնվում են Լոնդոնում, իսկ աշխարհի լավագույն ռեստորանը` ԱՄՆ-ում: Հենց Մեծ Բրիտանիան և ԱՄՆ են գլխավորել աշխարհի լավագույնների ցուցակը` TripAdvisor’s 2012 Travellers’ Choice Awards հարցման համաձայն: Աշխարհի լավագույն ռեստորանների ցուցակի առջաատարներից են Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Լաս Վեգասը և Չիկագոն: Եվրոպայում Լոնդոնը խամրեցրեց նույնիսկ Փարիզին, իսկ լավագույն ռեստորան զբոսաշրջիկները անվանեցին Le Gavroche-ը. հայտնում է Daily Mail-ը: Բրիտանական մայրաքաղաքի հաղթանակը ապահովել են աշխարհի տարբեր երկրների խոհանոցներ ունեցող ռեստորանների լայն ընտրությունը. կարծում են TripAdvisor-ի մասնագետները: Միլիոնավոր զբոսաշրջիկներ, գալով Լոնդոն, կարող են ընտրել իրենց նախընտրելի խոհանոցը:
Եվրոպայի տասը լավագույն ռեստորանները.
1. Le Gavroche, Լոնդոն
2. La Pergola, Հռոմ
3. Ciya Sofrasi, Ստամբուլ
4. Guy Savoy, Փարիզ
5. El Club Allard, Մադրիդ
6. Tantris, Մյունխեն
7. Chez Bruce, Լոնդոն
8. Pierre Gagnaire, Փարիզ
9. Barrafina, Լոնդոն
10. La Trompette, Լոնդոն
Աշխարհի տասը լավագույն ռեստորանները.
1. Le Bernardin, Նյու Յորք
2. Restaurant Gary Danko, Սան Ֆրանցիսկո
3. Le Cirque (Bellagio), Լաս Վեգաս
4. Girl & The Goat, Չիկագո
5. Le Gavroche, Լոնդոն
6. La Pergola, Հռոմ
7. Ciya Sofrasi, Ստամբուլ
8. Guy Savoy, Փարիզ
9. Europea, Մոնրեալ
10. Toulouse Petit, Սեթլ