Թոշակառուներին կզրկեն Էվերեստից

Նեպալի իշխանությունները  մտադիր են արգելել մեծահասակ ալպինիստներին բարձրանալ Էվերեստ։ Այժմ երկրում գործում է գագաթը նվաճողների համար սահմանված տարիքային նվազագույն շեմ՝ 16  տարեկան։ Իշխանությունները ցանկանում են սահմանել նաև առավելագույն շեմ նրանց համար, ովքեր ցանկանում են բարձրանալ ավելի քան ութը հազար մետր։ Այդ մասին խոսակցությունները սկսվել են հայտնի 86-ամյա ալպինիստ Մին Բահադուր Շերխանի մահից հետո, ով ցանկանում էր դառնալ Էվերեստի ամենածեր նվաճողը։


Մարզիկները հավանության են արժանացրել իշխանությունների նախաձեռնությունը։ Նեպալի Ալպինիզմի ասոցացիայի նախագահ Անգ Ցերինգ Շերպան առաջարկել է վերին շեմ սահմանել 76  տարեկանը։ Ներկայումս Էվերեստի ամենածեր նվաճող է համարվում Ճապոնիայի բնակիչ Յուիչիրո Միուրան։ Նա բարձրացել է 2013 թվականին 80 տարեկանում։  Դա նրա երրորդ վերելքն էր Էվերեստի վրա։ Ընդ որում՝ ցած իջնելիս, իր իսկ խոսքերով, նա հազիվ է փրկվել մահից․ նրան օգնել է ալպինիստների մի խումբ։

You might also like