Ֆրանսիայում արգելված է ամեն տեսակի էլեկտրոնային սիգարետների օգտագործումը մի շարք հասարակական վայրերում։ Այժմ օրինախախտներին կսկսեն տուգանել 150 եվրոյով։
Ինչպես հայտնում է Ռոսբալտը՝ էլեկտրոնային սիգարետներ չի կարելի ծխել ուսումնական հաստատություններում, տրանսպորտում և գրասենյակներում։ E-սիգարետներ թույլատրվում է ծխել հյուրանոցներում, ռեստորաններում և բարերում։
Կազմակերպությունը, որը չի փակցնի իր մոտ արգելքի մասին ցուցանակ, ևս կտուգանվի՝ 450 եվրոյով։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի Առողջապահության նախարարությունը պնդում է, որ արգելքը տարածվի բոլոր հասարակական վայրերի վրա, այդ թվում՝ սննդի հասարակական կետերի։