Պելեն ինքնագիր է թողել Emirates-ի ինքնաթիռների վրա

Emirates ավիաընկերութունը ներկայացրել է չորս ինքնաթիռ, որոնց վրա իր ինքնագիրն է թողել լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն: Այդ ինքնաթիռները կթռչեն Դուբայից ֆուտոբի աշխարհի առաջնությանընթացքում, որը անցկացվում է Բրազիլիայում: Boeing 777-300ER-ը, որով իրականացվում են Դուբայ-Սան Պաուլո չվերթները, ստացել է ֆուտբոլիստի ստորագրությունը առաջնությունից առաջ:

Pele left signature liners Emirates

Պելեի ստորագրությամբ ևս երկու  Boeing 777  ներկայացվել են աշխարհի առաջնությունը բացող խաղի օրը, իսկ   FIFA-ի աշխարհի գավաթի լոգոտիպով  և ֆուտբոլի լեգենդի ստորագրությամբ  Airbus A380-ը թռիչքի է մեկնել առաջնության առաջին օրերին: Բացի այդ, Դուբայի օդանավակայանում Emirates-ի գրանցասեղանը զարդարում են Emirates #AllTimeGreats գովազդային տեսահոլովակի հերոսները՝ Պելեն և Քրիստիանո Ռոնալդոն, իսկ սպասասրահներում, որոնք գտնվում են ինչպես Դուբայում, այնպես էլ աշխարհի մի շարք այլ օդանավակայաններում, այցելուները կարող են հանգստանալ և ճաշել՝ միաժամանակ ուղիղ եթերով հետևելով հանդիպումներին:

Pele left signature liners Emirates

Հունիսի 12 -ից հուլիսի 13-ին Emirates-ի հաճախորդները, ովքեր կճանապարհորդեն Boeing 777 տասնվեց ինքնաթիռներից մեկով, կարող են դիտել բոլոր  64 խաղերը ուղիղ եթերում  Sport 24  հեռուստաալիքով:

You might also like