Հունիսի 1-ից, «Պեգասուս» ավիաընկերությունը շաբաթը 3 անգամ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ կիրականացնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Թռիչքները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:
Ինչպես գրում է ԹԵՐԹ.am−ը` այս մասին հայտնել են «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ից
Թուրքական ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ: «Պեգասուս» ավիաընկերությունը տարածաշրջանի ամենաակտիվ «լոուքոստերներից» մեկն է: