Հետիոտնային փողոց կհայտնվի Բանգկոկում

Բանգկոկում առաջին անգամ կհայտնվի հետիոտնային փողոց: Դա կդառնա Silom Road-ը՝   Silom Naradhiwas-ից  մինչև  Rama IV Road-ը: Դեկտեմբերի  21-ից սկսած ամեն օր 15:00-ից  22:00-ին մեքենաների մուտքը այստեղ կարգելվի:  Silom Road-ի այս հատվածում, որի երկարությունը մոտ կիլոմետր է, նախատեսված է մեծ քանակությամբ խանութների, կրպակների և սրճարանների համար:

Pedestrian and shopping street appears in Bangkok

Բանգկոկի ղեկավարությունը հուսով է, որ հետիոտնային փողոցի ակտիվ առևտուրը կփոխհատուցի փոքր տաղավարների և կրպակների ծախսերը, որոնք տարերայնորեն տարածվել են Թայլանդի մայրաքաղաքում աշխատանքային օրվա սկզբին և կառավարության որոշմամբ ապամոնտաժվել են: Հազարից ավել անհատ ձեռներեցներ և փոքր բիզնեսի ներկայացուցիչներ հետաքրքրություն են հայտնել քաղաքապետի առաջարկած նոր առևտրային տարածքի հանդեպ: Զբոսաշրջիկները այստեղ կարող են գտնել բազմազան ապրանքներ և ծառայություններ: Silom Road-ում առաջարկվող տեսականին անընդհատ կհամալրվի, քանի որ, ըստ ղեկավարության մտահաղացման, ձեռնարկատերերը և վաճառականները անընդհատ կփոխարինեն միմյանց՝ տեղը զիջելով մյուսներին: Բացի այդ, քաղաքապետարանը նախատեսում է փողոցում անցկացնել մի շարք միջոցառումներ և տոներ:

You might also like