«Այժմ մենք ընդունում ենք քարտեր, կանխիկ գումար և տարաներ»,-հայտարարումեն գովազդային պաստառները ամբողջ Ստոկհոլմում: Այժմ ֆաստ ֆուդի սիրահարները կարող են ճաշել՝ հյութի կամ գարեջրի տարան փոխանակելով բուրգերի հետ: Ընդ որում, քաղաքի գովազդային վահանակներին կից փակցված են սև տոպրակներ, ըստ երևույթին, որպեսզի տեղ լինի գտած տարաները հավաքելու համար: Ըստ կանոնների՝ 10 տարայի դիմաց կարելի է ստանալ համբուրգեր կամ չիզբուրգեր, 40 -ի դիմաց՝ Բիգ Մակ: «Երիտասարդները դժվար թե մեծ աշխատավարձ ունեն: Այժմ գնելով մի քանի տարա գազավորված ըմպելիք կամ գարեջուր, նրանք կարող են նաև ճաշել»,-նշվում է ակցիայի կազմակերպիչ DDB Stockholm գովազդային գործակալության հայտարարությունում: «Դա լավ է և՛ ստամոքսի, և՛ շրջակա միջավայրի համար»,-վստահ են շվեդական Մաքդոնալդսի ներկայացուցիչները: