Գերմանիայի Վոլսբուրգի (Wolfsburg) Autostadt թանգարանում բացվել է Porsche-ի տաղավար: Չժանգոտվող պողպատից պատրաստված անսովոր կառույցը նախագծվել է Henn ճարտարապետական ընկերության կողմից: Նախագծի հեղինակները օրինակ են վերցրել Porsche 911-ի մոդելը: Ցուցահանդեսը ներառում է 25 ավտոմեքենա, ներառյալ` «երազանքների մեքենան»` Porsche 356-ը, որը թողարկվել է 1948 թվականին:
Երեխաների բախտը ավելի է բերել, քան մյուս այցելուներինը. նրանք կարող են փորձարկել էլեկտրական փոքր Porsche-ն. հայտնում է Travel+Leisure-ը: Բացի այդ, այցելուները կարող են նաև այցելել խանութ և խոհարարական հաստատություններ: Օրինակ տեղական ռեստորանում կարելի է համտեսել կարրիով նրբերշիկ (Currywurst). գրում է Travel+Leisure-ը: Տոմսի արժեքը, որը հաշվարկված է ամբողջ Autostadt պարկ այցելելու համար, կազմում է 15-ից 22 եվրո: