Թայլանդի Պատայա առողջարանային քաղաքում բացվել է զբոսաշրջային դատարան, որը հանդիսանում է իրենց երկրում գտնվելու ընթացքում օտարերկրացիների անվտանգության պահպանման կառավարական նախագծի մի մասը: Նրա աշխատակիցներ են դարձել օտար լեզուներին տիրապետող մասնագետները: Ինչպես հաղորդում է «Թայլանդի նորությունները»՝ զբոսաշրջիկները կարող են ներկայացնել իրենց բողոքը, մասնավորապես՝ անբարեխիղճ և անորակ ծառայությունների և անձնական անվտանգության խախտման դեմ ժամը 16:30-ից 20:30-ը:
Պարզ գործերը կքննվեն մեկ օրում: Մասնագիտացված դատարանը կխթանի նաև երկրների միջև բանակցություններին: Հայցվորի իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի մեծամասնությունը հեշտ կլինի լուծել հենց այս նոր կառույցի միջոցով, իսկ ավելի լուրջ խնդիրները կփոխանցվեն ընդհանուր իրավասության դատարան և կլուծվեն վեց ամիսների ընթացքում: Պատայայի զբոսաշրջային դատարանը փորձնական նախագիծ է: Թայլանդի վեց շրջաններում նաև նախատեսվում է ստեղծել նոր դատական ատյան, որը կպաշտպանի օտարերկրյա այցելուների շահերը: