Ուղևորները օդանավակայանում կվճարեն օդի դիմաց

Նախկինում ավիաուղևորները վճարում էին ուղեբեռի գրանցման, առաջնահերթ սպասարկման և տեղավորման համար: Բայց հիմա Վենեսուելայի օդանավակայանում ուղևորները պետք է վճարեն օդի դիմաց: Ըստ նոր կանոնների՝ամեն ոք, ով գնում է ճանապարհորդության Կարակասի Սիմոն Բոլիվերի անվան Մայկետի օդանավակայանից, պետք է վճարի 18  դոլար նոր օդորակման համակարգի օգտագործման համար:

PASSENGERS WILL PAY FOR AIR AT THE AIRPORT

Այն տեղադրվել է օդանավակայանում այս տարվա սկզբին: Օդանավակայանի ադմինիստրացիայի խոսքերով՝ նոր համակարգը «ոչնչացնում է օդի աղտոտիչները»՝ բարելավելով շրջակա միջավայրը և պաշտպանելով ուղևորների առողջությունը: Օդային հարկը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից: Այն պետք է վճարեն միջազգային և տեղական թռիչքներից օգտվող բոլոր ուղևորները: «Օդի սակագինը» արդեն քննադատությունների ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում:

You might also like