Ուղևորները կկարողանան պարզել՝ իրենց չվերթով թռչո՞ւմ է սոցիալական ցանցերի իրենց ընկերներից մեկը, թե՞ ոչ
Կցանկանայիք արդյո՞ք դուք թռիչքի տոմս ամրագրելիս կամ արդեն թռչելիս ավելին իմանալ ձեր պոտենցիալ կամ արդեն ներկա ինքնաթիռային հարևանների մասին: Եթե այո, ապա մենք հրաշալի նորություն ունենք: Այժմ դուք կարիք չունեք զրուցել ձեր հարևանների հետ, որպեսզի նրանց մասին ինչ-որ բան իմանաք: Аpple-ի և Android-ի համար նախատեսված հայտնի Quicket հավելվածը գործարկել է նոր գործառույթ, որը հնարավորություն է տալիս տեսնել մյուս ուղևորների սոցիալական ցանցերի բոլոր էջերը:
Այս ծառայությունը կոչվում է «սոցիալական գրանցում»: Այն գործում է հետևյալ կերպ. բոլոր նրանց մոտ, ովքեր գրանցվում են Quicket-ի միջոցով, ավտոմատ բացվում են բոլոր հաշիվները համընդհանուր հասանելիությամբ այդ չվերթի մյուս օգտատերերի համար: Բայց դա հնարավոր է միայն հաճախորդի նախնական համաձայնության դեպքում: Quicket-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ միայն այն ուղևորները, ովքեր իրենց մոտ հաստատել են այս ծառայությունը, կցուցադրվեն համակարգում: Մյուս գրանցվածներին տեսնելու համար նախ պետք է բացել սեփական հաշիվները:
Նոր գործառույթը նաև հնարավորություն է տալիս սոցիալական ցանցերի (Twitter, Facebook և այլն) կամ էլեկտրոնային փոստի օգնությամբ տեսնել՝ թռչում են այդ ինքնաթիռով ձեր ընկերները, թե ոչ: Եվ սա միակ բանը չէ, որով ընկերությունը որոշել է զարմացնել իր հաճախորդներին: Այս տեխնոլոգիան նախատեսված է միավորել մարդկանց ոչ միայն օդում, այլև՝ ցամաքում: Երբ ինքնաթիռը վայրէջք կատարի, համակարգը ավտոմատ կերպով կմիացնի հաճախորդների էջերը, օրինակ՝ հյուրանոցում: