Ավիաուղևորները կարող են «հարևան» ընտրել ինքնուրույն

Եվրոպական ավիաընկերությունները առաջարկում են ուղևորներին թռիչքի «հարևան» ընտրել ինքնուրույն: Նոր ծառայության շնորհիվ ճանապարհորդները կարող են թռիչքի ժամանակը ծախսել այնպես, ինչպես իրենք են ցանկանում` հանգիստ քնել, աշխատել, ֆիլմ դիտել և այլն: Ինքնաթիռում տեղի և «հարևանի»  ընտրության  «Seat Buddy»   անունը կրող սխեման ուղևորներին առաջարկում է AirBaltic ավիաընկերությունը: Սխեմայի համաձայն` կարելի է ընտրել «type of person»` մարդ, ով պետք է նստի կողքիդ թռիչքի ընթացքում:

Գործում է  «հարևանի» չորս կատեգորիա.  «Business Talk» (բիզնես զրույց), «Easy Chat (թեթև զրույց), «Work» (աշխատանք) и «Relax» (հանգիստ): Օրինակ, եթե որևէ մեկին պետք է կենտրոնանալ և աշխատել, ապա նա պետք է ընտրի  «Work» կատեգորիան և նրան տեղ  կհատկացվի հանգիստ միջավայրում: Զրույցի և նոր ծանոթության սիրահարներին հարմար կլինի  «Easy Chat» կատեգորիան: Հոլանդական  KLM ավիաընկերությունը ուղևորներին առաջարկում է «Meet and Seat» սրահը: Ցանկալի տեղը կարելի է ընտրել նախօրոք   նույնիսկ սոցիալական ցանցերի միջոցով, օրինակ` Facebook-ի: Ծառայությունը դեռևս անվճար է. հայտնում է Daily Mail-ը:

You might also like