Անցած շաբաթ ԱՄՆ-ում Southwest Airlines ավիաընկերության ուղևորուհուն հայտնել են, որ ինքը չի կարող նստել ինքնաթիռ նման «ոչ պատշաճ» տեսքով: Սակայն, չնայած անձնակազմի նախազգուշացմանը, ուղևորուհին կարողացավ թռչել և նույնիսկ հասավ նրան, որ ավիաընկերությունը ներողություն խնդրեց նրանից. հայտնում է The Telegraph-ը: Այս միջադեպի հետ կապված Skyscanner-ը հարցում է անցկացրել ավելի քան 2.700 բրիտանացիների շրջանում այն մասին, թե ինչն է նրանց ամենաշատը նյարդայնացնում թռիչքի ժամանակ «հարևանի» արտաքին տեսքից:
«Վրդովեցուցիչների» թոփ 10-ը.
1. Իջեցրած տաբատներով տղամարդիկ` 28%
2. Քրտնած թևատակերով հագուստները` 22%
3. Շապիկը վեր բարձրացրած ուղևորները` մերկ որովայնով` 18%
4. Անպարկեշտ գրություններ շապիկի վրա` 12%
5. Սպիտակ գուլպաներ և սանդալներ` 9%
6. Բաց լանջաբացվածքով աղջիկներ` 4%
7. Բաց վերնաշապիկով տղամարդիկ` մերկ կրծքով` 2%
8. Չափից շատ զարդեր, որոնք ծնգում են շարժման ժամանակ` 2%
9. «Ֆուտբոլիստների» շապիկներ` 1%
10. Գլխարկով մարդիկ` 0.5%