Նորարարական գործընթացների բրիտանական կենտրոնը մշակել է պանորամային տեսարանով անհավանական ինքնաթիռ: Այս ինքնաթիռի պատուհաննրին կփոխարինեն ուլտրաբարակ ճկուն էկրանները, ինչը հնարավորություն է տալիս ուղևորներին ընտրել իրենց շրջապատող աշխարհի պանորամային տեսարանը կամ օգտվել սենսորային էկրանից համացանց մուտք գործելու համար:
Հայեցակարգը Նորարարական գործընթացների կենտրոնի (Centre for Process Innovation) մտահաղացումն է և դեռևս գտնվում է մշակման փուլում, բայց հեղինակները կարծում են, որ դա կարող է իրականություն դառնալ առաջիկա տասը տարիների ընթացքում: Բայց էկրանները ստեղծվում են ոչ միայն ուղևորների հաճույքի համար, դրանք նախատեսված են նաև քաշը և ուղևորության արժեքը նվազեցնելու համար: Առանց պատուհանների ֆյուզելյաժը կլինի ավելի թեթև, վառելիքի ծախսը կլինի քիչ, քիչ կլինեն նաև վնասակար արտանետումները, իսկ ավիաընկերության գործառնական ծախսերը կնվազեն: