Ավիաուղևորների մեծամասնությունը նախընտրում է ամրագրելիս տեսնել տոմսի ամբողջական արժեքը, որտեղ ներառված են բոլոր հարկերը և տուրքերը. այս մասին նշվում է The GO Group, LLC-ի անցկացրած ուսումնասիրությունում: Ուսումնասիրությունը անցկացվել է ի պատասխան տոմսերի արժեքի թափանցիկության ակտի (Transparent Airfares Act), որը հնարավորություն կտա ավիաընկերություններին չնշել տոմսի ամբողջական արժեքը մինչև տոմսերի պատվերի ավարտը:
Բայց տվյալ ակտը հնարավորություն կտա ավիաընկերություններին խաղալ գների հետ՝ խաբելով ուղևորներին և գրավելով նրանց տոմսերի ցածր գներով: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ զբոսաշրջիկների 58%-ը նախընտրում են տեսնել տոմսի ամբողջական արժեքը միանգամից, 2%-ից պակասը համաձայն է տեսնել միայն բազային գինը, իսկ հարցվածների 40%-ը ցանկանում է տեսնել տոմսի արժեքի գնաբաժանումը առանձին կետերով: