News.com.au ավստրիալական նորությունների պորտալը հրապարակել է արտահայտությունների ցանկ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի ասել բորտուղեկցորդուհիներին: Քանի որ ուղևորները հաճախ մոռանում են այն մասին, որ անձնակազմի անդամները իրենց անձնական ծառաների չեն և ոչ էլ հրաշագործներ, ովքեր կարող են լուծել ցանկացած խնդիր, որը ոչ մի կապ չունի իրենց և իրենց աշխատանքի հետ: Այսպիսով, արտահայտություններ, որոնք պետք չէ ասել ինքնաթիռում.
– Ես կանջատեմ հեռախոսս մի քանի րոպեից;
– Կարող եք նետել այս օգտագործված թղթե անձեռոցիկը;
– Ինձ համար բերեք…;
– Կարող եք հետևել իմ երեխաներին;
– Կթվարկեք ճաշացանկի բոլոր ըմպելիքները և ուտեստները;
– Կարող եք օգնել ինձ բարձրացնել պայուսակս;
– Սա շատ թանկ է;
– Ցանկացած կատակ ահաբեկչության թեմայով: