Ամռան գալստյան հետ շատ ճանապարհորդներ բախվում են փնթի, չափազանց գռեհիկ հագուստով և այլ ուղեկիցների հետ առնչվող խնդրին։ Այդ պատճառով լոնդոնյան Գեթվիկ օդանավակայանի աշխատակիցները որոշել են հոգ տանել իրենց ուղևորների հիգիենայի մասին և առաջարկել նրանց ոտքերի մատնահարդարման վարպետների անվճար ծառայությունը։
CloudSpa սպա սրահը, որը գտնվում է օդանավակայանի տարածքում, առաջարկում է բոլոր ճանապարհորդող զույգերին մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություն։
Այդպիսով, շատերը, մասնավորապես՝ տղամարդիկ, ովքեր սովոր չեն նման պրոցեդուրաների, կարող են ավելի լավ տեսք ունենալ ճանապարհորդելիս և չվրդովեցնել շրջապատին իրենց վատ տեսքով։
Հյուսիսային տերմինալում գտնվող սպա սրահի աշխատակիցները ամեն օր կարող են ընդունել 4 զույգի, որոնց կհաջողվի առաջինը պատվիրել այդ ծառայությունը։ Բացի մանիկյուրից և պեդիկյուրից, ուղևորներին կհյուրասիրեն անվճար խմիչքով։