Ուղևորները անվանել են այն մարդկանց, ում հետ իրենք չէին ցանկանա ճանապարհորդել նույն ինքնաթիռում: Որոնողական Skyscanner համակարգի տվյալներով` ամենաանցանկալի հարևանը այն մարդն է, ում վրայից տհաճ հոտ է գալիս. հարցվածների 35%-ը հենց այս պատասխանն է տվել: Ցուցակում հաջորդը գեր մարդիկ են. նրանց կողքին չեն ցանկացել նստել հարցվածների 19%-ը:
Իսկ հարցվածների 15%-ը խուսափում է անսթափ մարդկանցից: Համեմատաբար քիչ են այն մարդիկ, ովքեր նշել են, որ չեն ցանկանա ճանապարհորդել կրծքկեր (9%) կամ փոքր երեխայի (7%) կողքին: Նյարդայնացնող ուղևորների ցուցակում են հայտնվել նաև շատախոս մարդիկ (4%), ավիաթռիչքից վախեցող մարդիկ (1%), սիրահար զույգերը (1%) և տղայական խնջույքի պատրաստվող մարդկանց խմբերը (5%):