Տգեղ սվիտերով ուղևորներին ինքնաթիռ կթողնեն՝ առանց հերթի

Ալյասկայի ավիաընկերությունները տգեղ սուրբծննդյան սվիտերով ուղևորներին  ինքնաթիռ կթողնեն՝ առանց հերթի։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Travel + Leisure-ին։

Տգեղ ամանորյա սվիտերների օր

Դեկտեմբերի 15-ը ԱՄՆ-ում նշվում է Տգեղ սուրբծննդյան սվիտերների օրը։ Այդ հումորային տոնի առթիվ՝   Alaska Airlines, Virgin America և Horizon Air ավիաընկերությունները առաջինը թռիչքի համար ներս կթողնեն  նրանց, ովքեր կկրեն սուրբծննդյան թեմատիկայի պրինտով  սվիտեր։

Տգեղ սուրբծննդյան սվիտերների օրը երկրում նշվում է 10 տարուց ավել։ Տոնի առթիվ ամերիկացիները կրում են եղջերուի, տոնածառի, զանգակների և Սուրբ Ծնունդի թեմայով այլ ատրիբուտների նկարներով հագուստ։

You might also like