Բրիտանացիների մեծամասնությունը դեմ է ինքնաթիռի սրահում ալկոհոլի օգտագործմանը: Skyscanner-ի տվյալներով` բրիտանացի զբոսաշրջիկների 55%-ը կողմ է թռիչքի ժամանակ ալկոհոլի օգտագործման արգելքին: Պատճառը վախն է հարբած ուղևորներից: «Անկեղծ ասած, մենք զարմացած ենք հարցման արդյունքներից»,–նշել է Skyscanner-ի ներկայացուցիչ Սեմ Պոուլյան: «Մեզանից շատերը դեմ չէ մի փոքր խմել թռիչքի ընթացքում, բայց պարզվում է շատերը պատրաստ են զսպել իրենց մինչև վայրէջքը»,-պարզաբանել է նա: Ընդ որում` բրիտանացիների 45%-ը կտրականապես դեմ է, որ ինքնաթիռում արգելվի ալկոհոլ խմելը: