Ավիաուղևորին հեռացրել են Ստոկհոլմ-Իրակլիոն չվերթից տատուի պատճառով։ Բորտուղեկցորդուհին գտել է, որ տղամարդու մարմնի վրա առկա տատուն պատկերում է «Իսլամական պետության» դրոշը և հրաժարվել նրա հետ նույն ինքնաթիռով թռչելուց․ գրում է Expressen տաբլոիդը։
Արդյունքում, կապիտանը որոշել է հեռացնել տղամարդուն և նրա ուղեկցին թռիչքից։ Ավիաընկերության անունը, որին պատկանում է ինքնաթիռը, ինչպես նաև՝ անհայտ տատուով տղամարդու ինքնությունը չի բացահայտվում։
Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչը The Local պորտալին հավաստիացրել է, որ գործը իրավապահներին չի վերաբերվում։ «Ինքնաթիռի կապիտանը լիարժեք իրավունք ունի չվերթից հեռացնել մարդկանց, ում հարմար է գտնում»,— մեկնաբանել է նա։