«Delta» ավիաընկերության ուղևորը, որը Քլիվլենդից թռչում էր Նյու Յորք, պարզվել է, որ եղել է միակ ուղևորը ինքնաթիռում: Երջանիկ զբոսաշրջիկը շտապել է կիսվել նորությամբ Twitter միկրոբլոգում: Քրիս Օ՛Լարիի չվերթը հետաձգվել է ողջ գիշեր և տղամարդը սպասել է թռիչքին օդանավակայանի հյուրանոցում: Վաղ առավոտյան վայրէջքի ժամանակ նա հայտնաբերել է, որ համարվում է միակ մարդը հսկայական ինքնաթիռում:
Բորտուղեկցորդուհիներից մեկի խոսքերով մյուս ուղևորները գուցե տոմսերը ամրագրել են մյուս չվերթի համար, կամ անտեսել են վաղ թռիչքի նախազգուշացումը: Անվտանգության կանոնների անհատական մոտեցում, բորտուղեկցորդուհիների կողմից հատուկ ուշադրություն և ինքնաթիռում ցանկացած նստավայրի ազատ ընտրություն. Քրիս Օ՛Լարին իրավմամբ այս թռիչքը անվանել է ամենալավը իր կյանքի ընթացքում: Սակայն թռիչքից մի քանի րոպե առաջ, ինքնաթիռը հետ է վերադարձել օդանավակայանի շենք և վերցրել ևս մեկ երջանիկ ուղևորի: