Մեծ Բրիտանիա. Ամեն 5-րդ ուղևոր չի հետևում ինքնաթիռում բջջային հեռախոսի օգտագործման կանոններին

Ավիաընկերությունների մեծամասնությունը խնդրում է  ուղևորներին  անջատել բջջային հեռախոսները թռիչքի և վայրէջքի պահին և  պահել դրանք թռիչքային ռեժիմում,  քանի դեռ ինքնաթիռը երկնքում է: Սակայն, ինչպես ցույց է տվել Sunshine.co.uk կայքի հարցումը, զբոսաշրջիկների 21%-ը չի հետևում այդ կանոններին:

Mobile phone in airplane

Առավել հաճախ օրինազանցները միացնում են հեռախոսները ամնմիջապես այն  բանից հետո, երբ ինքնաթիռի անիվները կպչում են թռիչքուղուն և չեն անջատում այն թռիչքի ընթացքում: Կանոններին չհետևողների մեծամասնությունը՝ 86%-ը, նշում է, որ իրենք պարզապես մոռանում են այդ մասին, իսկ մյուսենրը չեն հավատում, որ միացրած բջջային հեռախոսը կարող է վնասել ինքնաթիռի համակարգերին:

Mobile phone in airplane

Ընդ որում, 2011  թվականին օդային փոխադրամիջոցի միջազգային ասոցիացիան պահանջել է ուղևորներից դադարել անտեսել կանոնները, քանի որ ավիապատահարների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ինքնաթիռում 75 տարբեր միջադեպեր տեղի են ունեցել ուղևորների կողմից բջջային սարքավորումենրի օգտագործման պատճառով: 26 դեպքերում  բջջային հեռախոսի օգտագործումը խանգարել է ինքնաթիռի վերահսկողոթյանը, 17  դեպքերում վնասվել է նավիգացիոն համակարգը, 15 դեպքերում՝  կորել է կապը, իսկ 13  դեպքերում՝ ինքնաթիռի համակարգերը էլեկտրոնային նախազգուշացում են տվել. հայտնում է  The Telegraf-ը:

You might also like