Հանչժոուից Չենդու թռչող չինացի ուղևորը ցնցել է սրահի իր հարևաններին, երբ փորձել է բացել վթարային ելքի դուռը, որպեսզի «մաքուր օդ շնչի»: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա առաջին անգամ է ճանապարհորդում ինքնաթիռով: Բարեբախտաբար, միջադեպից ոչ ոք չի տուժել:
Xiamen Air ավիաընկերության չվերթի ուղևորների բախտը բերել է, որ, երբ տղամարդը փորձել է բացել վթարային ելքի դուռը, ինքնաթիռը դեռ չի հասցրել թռչել: Տեղի ունեցածին հետևող ցնցված մարդիկ հասցրել են լուսանկարել չինացուն և տեղադրել լուսանկարները համացանցում: «Խենթի» կադրերը մեծ իրարանցում են ստեղծել համացանցի տեղական սեգմենտում: Տղամարդը, ով գրեթե կարող էր կործանել հարյուր մարդու կյանք, միամտորեն ասել է բորտուղեկցորդուհուն, որ ինքը ծանոթ չէ թռիչքի ընթացքում վարքագծի կանոններին, քանի որ առաջին անգամ է ինքնաթիռով թռիչք իրականցնում:
Որոշ ուղևորներ պնդել են, որ տղամարդուն տուգանեն կամ իջեցնեն ինքնաթիռից, բայց Xiamen Air-ի ներկայացուցիչները ասել են, որ որևէ պատժամիջոց չեն ձեռնարկի տղամարդու հանդեպ: «Մեր ուղևորի արարքը չի հանգեցրել թռիչքի ուշացման կամ այլ կորուստի, այդ պատճառով մենք դա դատապարտելի չենք համարում»,-հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչը: