Մեքենայում սեքսով զբաղվելու սովորությունը իտալացիների մոտ այնքան տարածված է, որ Նեապոլի իշխանությունները որոշել են ստեղծել հատուկ կայանման համալիր, որտեղ կրքոտ զույգերը կարող են առանձնանալ:
Այս նախաձեռնությամբ հանդես է եկել «Իրավունք և ազատություն» կուսակցությունը` առաջարկը ներկայացնելով քաղաքապետարանին: Վճարովի ավտոկայանատեղին կտեղակայվի Barra թաղամասում: Համալիրը բաժանված է առանձին ավտոտնակների` բաժանված միջնապատերով, որը ապահովում է հաճախորդների անձեռնմխելիությունը և անվտանգությունը:
Նախագծի հեղինակները ընդգծում են, որ իրենք առաջնորդվում են ոչ թե եկամուտ ստանալով, այլ քաղաքացիների անվտանգությամբ: Քաղաքի մութ թաղամասերում հաճախ կարելի է հանդիպել երիտասարդների, ովքեր հարմար տեղ են փնտրում առանձնանալու համար, բայց դա գրեթե անհնար է, որովհետև որոշ փողոցներում գտնվելը պարզապես շատ վտանգավոր է: