Մոսկովյան «Ֆլակոն» դիզայն-գործարանում կանցկացվի փառատոն` նվիրված Իսպանիային: Համալիրի տարածքում կկառուցեն մանկական քաղաք` բարսելոնյան Գուել (Güell) այգու ոճով, որի հեղինակն է եղել Անտոնիո Գաուդին, որը համալրված կլինի նաև սկեյթերի համար նախատեսված հարթակով: Հյուրերին սպասվում է հարուստ ծրագիր, որն էլ կծանոթացնի Իսպանիայի մշակույթին և ավանդույթներին: Գլխավոր բեմի հակառակ կողմում գտնվող Action Park-ում կանցկացվի իսպանական ուտեստենրի պատրաստման և համտեսման վարպետության դասընթացներ: Այցելուները կարող են փորձել խամոն, պաելյու, ծովամթերքներ և չուրրոս, գինի՝ գրեթե երկրի բոլոր շրջաններից, և սառեցրած սանգրիա:
Մշակութային ծրագրի հիմնական մասը կանցկացվի ձեղնահարկում (Loft): Այդտեղ կանցկացվեն միանգամից մի քանի ցուցահանդեսներ, որոնցից մեկը նվիրված կլինի ֆուտբոլային ավանդույթներին և ցլամարտին: Օրվա ընթացքում դասախոսություններ կկարդան Իսպանիայի ժամանակակից մշակույթի, դիզայնի, երաժշտության, գրականության, պատմության և գեղանկարչության մասին: Հյուրերը կարող են գիդի օգնությամբ վիրտուալ էքսկուրսիա կատարել երկրի խոշորագույն թանգարաններով: Տոնական ծրագրում նաև ընդգրկված է իսպանացի հայտնի և սկսնակ ռեժիսորների վավերագարական, կարճամետրաժ և խաղարկային ֆիլմերի ցուցադրումներ:
Փառատոնի շրջանակում կաշխատի նաև տոնավաճառը՝ ստեղծելով Եվրոպայի ամենահին և հայտնի Mercado Del Encantes-ի մթնոլորտը, որտեղ հագուստից և հուշանվերներից բացի հնարավոր կլինի ձեռք բերել իսկական իսպանական մթերքներ. հայտնում է «Интересная Москва»-ն: Փառատոնը կբացվի նոյեմբերի 28-ին և կաշխատի ժամը 12:00-ից մինչև 23:00-ն: Մուտքն անվճար է: