Փարիզում կանցկացվի Կրկեսային արվեստի միջազգային փառատոն

Հունվարի 23-ից  26-ին Փարիզի Phenix կրկեսում կանցկացվի  Cirque de demain («Ապագայի կրկես») 35-րդ միջազգային փառատոնը: Սա ամենամեծ կրկեսային իրադարձություններից մեկն է, որին մասնակցում են մինչև 25 տարեկան լավագույն կրկեսային կատարողները ամբողջ աշխարհից:

Cirque de demain

2014  թվականի փառատոնի համար ժյուրին ընտրել է 24  ակնառու արտիստների, ովքեր ցույց կտան ընդհանուր առմամբ շուրջ 50 տպավորիչ համարներ կրկեսային ամենահայտնի ժամանակակից ժանրերում` լարախաղացություն, օդային մարմնամարզության, ակրոբատիկա և աճպարարություն: Փառատոնին չեն լինի համարներ կենդանիների հետ և ծաղրածուներ. հայտնում է Que Faire Paris-ը:

Cirque de demain

Վերջին օրը` հունվարի 26-ին ժյուրին կընտրի գլխավոր հաղթողին: Իսկ վերջում Cirque de demain-ի պատվավոր հյուրերը ` համաշխարհային ճանաչում ունեցող կրկեսային կատարողները, կցուցադրեն իրենց լավագույն համարները:  Փառատոնի տոմսերի արժեքը 20-ից 90 եվրո է:

You might also like