Փարիզում մարտի 16-ից 18-ը կանցկացվի միջազգային խոհարարական Omnivore Food փառատոնը: Երեք օրերի ընթացքում այցելուները կարող են համտեսել 5 մայրցամաքների ուտեստներ, ծանոթանալ ռեստորանների և սրճարանների սեփականատերերի հետ և այցելել ուրախ խոհարարական երեկույթների: Maison de la Mutualite ցուցասրահում զբոսաշրջիկներին սպասվում է վարպետության դասընթացներ և ֆուդ շոու: Առաջին օրը այնտեղ կանցկացվի «աղի» վարպետության դասեր, որտեղ հմուտ խոհարարները կպատրաստեն համեղ մսային ուտեստներ: Մարտի 17-ին «քաղցրի» վարպետության դասընթացներն են, որտեղ այցելուները կսովորեն աղանդերների և թխվածքաբլիթների պատրաստման ձևին: Իսկ մարտի 18-ին տեղի կունենա մեծ սեմինար լավագույն ֆրանսիացի ֆերմերների մասնակցությամբ, որոնք կպատմեն այն մասին, թե ինչպես ճիշտ ընտրել մթերքը: Վարպետության դասընթացներից հետո «104» ռեստորանում տեղի կունենա գալա ընթրիք: Նրանցից յուրաքանչյուրում երկու անծանոթ ավագ խոհարարներ, օրինակ` Ավստրալիայից և Մարսելից, կպատրաստեն յուրահատուկ ուտեստներ: Իսկ ուշ երեկոյան հյուրերին սպասվում է ուրախ երեկոներ` հեղինակային կոկտեյլներով: Վարպետության դասընթացները կսկսվեն 9:30-ից, մուտքի արժեքը կկազմի 40 եվրո: Ընթրիքը կսկսվի 20:30-ից, տոմսի արժեքը` 75 եվրո: