Փարիզում անվանափոխել են մետրոյի կայարանները՝ ի պատիվ հավաքականի հաղթանակի
Փարիզյան մետրոյի 6 կայարաններ անվանափոխվել են՝ ի պատիվ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Ֆրանսիայի հավաքականի հաղթանակի։
Victor Hugo կայարանը վերածվել է Victor Hugo Lloris՝ ի պատիվ հավաքականի դարպասապահ Ուգո Լորիսի։
Notre-Dame des Champs կայարանը դարձել է Notre Didier Deschamps՝ ի պատիվ հավաքականի գլխավոր մարզիչի՝ Դիդիե Դեշամի։
Նրա պատվին անվանափոխվել է նաև Сhamps-Elysees — Clemenceau կայարանը, որն այժմ կոչվում է Deschamps Elysees — Clemenceau։
Charles de Gaulle — Etoile-ը վերափոխվել է On a 2 Etoiles-ի («Մենք այժմ երկու աստղ ունենք»)։
Avron կայարանի անունը այժմ հնչում է Nous Avron Gagne («Մենք հաղթել ենք»)։
Bercy կայարանի անունը այժմ Bercy les Bleus է («Շնորհակալություն, Կապույտներ»)․ հայտնում է ՏԱՍՍ-ը։