Փարիզյան թանգարանը մեկ օրով կտրամադրեն մերկ այցելուներին
Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացված է ավելի քան 8 հազար ցուցանմուշ, որոնք արտացոլում են XX դարի արվեստի բազմազանությունը։ Դրանց թվում են Շագալի, Մոդիլյանիի, Մատիսի և այլ հանրահայտ վարպետների աշխատանքներ։
Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը (Musée d’Art moderne de la Ville de Paris), որը գտնվում է Տոկիոյի պալատում, մայիսի 5-ը հայտարարել է նուդիստների օր։ Այն այցելուները, ովքեր կցանկանան ծանոթանալ ցուցանմուշներին մերկ վիճակում, այդ օրը կարող են իրենց հագուստը թողնել հարդերձարանում և շրջել թանգարանի սրահներով։
Ակցիան կազմակերպել է Փարիզի Նուդիստների ասոցացիան․ գրում է The Local ֆրանսիական խմբագրությունը։ Դրան մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ասոցացիայի կայքում, իսկ մուտքը թանգարան մերկ այցելուների համար կլինի անվճար։ Հաղորդվում է, որ նուդիստների հետ միաժամանակ թանգարան կարող են այցելել նաև հագնված մարդիկ։