Փարիզը հրավիրում է Լուի դե Ֆյունեսի ցուցահանդեսին

Ֆրանսիայի մեծագույն կատակերգուներից մեկի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ փարիզյան Crous թանգարանը պատրաստել է բացառիկ ցուցահանդես` նվիրված նրա արվեստին: Ցուցահանդեսը ներառում է ավելի քան 300 ցուցանմուշ նրա անձնական հավաքածուից, որը նախկինում չի ցուցադրվել հանրությանը:

Louis de Funes exhibition Crous

Կազմակերպիչների հավաստմամբ` ցուցահանդեսի նպատակն է փորձել բացատրելԼուի դե Ֆինեսի ֆենոմենը, բացահայտել նրա անմահ տաղանդի գաղտնիքը և նր մասին հիշեցնել երիտասարդներին:  Ցուցանմուշների մեջ են բացառիկ  լուսանկարներ, պաստառներ, սցենարային առարկաներ, դերասանի նամակները և հին կինոժապավեններ. հայտնում է  Que Faire Paris-ը: Ամենաանսովոր ցուցանմուշներից մեկը դե Ֆյունեսի 3D կիսանդրին է` պատրաստված ֆրանսիացի նկարիչ Ռաբբի Յակոբի կողմից:

517838.189

Այցելուները կարող են հիանալ դերասանի բազմաթիվ դիմանկարներով` արված նրա ժամանակակիցների, այդ թվում` որդու կողմից: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն կինոցուցադրություններ, հարցազրույցներ քննադատների հետ և սեմինարներ Լուի դե Ֆյունեսի ստեղծագործական կյանքի մասին: Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի  25-ը, մուտքը կլինի անվճար:

You might also like