Առաջին տեղում հայտնվել է Լոնդոնը․ 2018 թվականի հունվարի դրությամբ Ինստրագրամում եղել է շուրջ 90 միլիոն լուսանկար Լոնդոնի և նրա տեսարժան վայրերի հեշթեգով։ Երկրորդ տեղում Փարիզն է՝ 77 միլիոն հեշթեգով։ Առաջատարների եռյակը եզրափակում է Բարսելոնան 35 միլիոն հեշթեգով։ Տասնյակում հայտնվել են նաև Հռոմը, Բեռլինը, Մադրիդը, Մոսկվան, Անկարան, Պրահան և Ամստերդամը․ հայտնում է Եվրո-Պուլսը։
Այլ հոդվածներ
Բացի այդ, վարկանիշային աղյուսակում նշվում է նաև, թե առաջատար քաղաքների որ տեսարժան վայրերն են ամենից շատ հայտնվում տեսախցիկների առջև։ Ցանկը գլխավորել է լոնդոնյան Բիգ Բենը, Փարիզում ամենից շատ լուսանկարում են Ելիսեյան դաշտերը (Էյֆելյան աշտարակը երկրորդ տեղում է), Բարսելոնայում պոպուլյար են ճարտարապետ Անտոնիո Գաուդիի ստեղծագործությունները։
You might also like